Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողները կրկին երկկողմանի փակել են Բագրատաշենի անցակետը
Բագրատաշենի մաքսակետի ելքումուտքը Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողների կողմից փակվել է։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը:
«Ճանապարհը երկկողմանի փակ է, Հայաստանի կողմից խցանումն արդեն 2 կմ է, պահանջում են վերացնել 25 կիլոգրամանոց ուղեբեռի օրենքը, հիմնականում Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողներն են, անընդհատ նոր մեքենաներ են գալիս, կուտակում է տեղի ունենում»,- ասաց նա:
Արայիկ Պարանյանի խոսքով՝ ճանապարհը երկկողմանի փակ է արդեն մոտ 2 ժամ. այնտեղ են ոստիկաններ, ովքեր հորդորում են բացել ճանապարհը, սակայն ցուցարարները նրանց չեն լսում:
«Ավտոբուսների, բեռնատարների վարորդներն են բողոքում: Ասում են՝ մինչև ՊԵԿ-ի ղեկավարությունից մեզ հետ չգան բանակցեն, տեսնենք՝ ոնց է լինելու, ճանապարհը չենք բացի»,- պատմեց նա:
Նշենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:
ՀՀ սահմանային անցակետերում ֆիզիկական անձանց իրազեկող գրության համաձայն՝ 2019-ի հունվարի 1-ից ֆիզիկական անձինք կարող են իրենց հետ ունենալ մինչև 25 կգ քաշով անձնական օգտագործման ուղեբեռ:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև