Ոստիկանության պետն ու տեղակալները պարգևատրվել են 628 հզր դրամով. որքան պարգևավճար են ստացել ոստիկանությունում (ցանկ)
Ոստիկանության պետը, 1-ին տեղակալն ու տեղակալները (նշենք, որ ոստիկանապետն ունի հինգ տեղակալ, այդ թվում նաև առաջին տեղակալը) ստացել են 628 հզր դրամ պարգևավճար (հարկերի գանձումով ՝ 560 հզր դրամ), գլխավոր խումբը՝ վարչության պետերը՝ 391 հզր դրամով, հարկերի գանձումով՝ 289 հզր դրամ, ավագ խումբը պարգևատրվել է 311 հզր դրամով, հարկերի գանձումով՝ 231 հզր դրամ, միջին խումբ ՀԿՀ ավագ օպերլիազորները, ավագ օպերլիազոր, օպերլիազորները պարգևատրվել են 234 հզր դրամով, հարկերի գանձումով՝ 176 հզր դրամ, ոստիկանության զորքերը պարգևատրվել են 121 հզր դրամով, հարկերի գանձումով՝ 93 հզր դրամ, սպաները՝ 239 հազար, զուտ չափը՝ 179 հզր դրամ:
Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: ՀՀ ոստիկանությունից հարցմանն ի պատասխանն հայտնել են, որ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության համակարգում զինվորական և քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնողների պարգևատրման աղբյուրները, չափերը և կարգը սահմանված են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով: ՀՀ ոստիկանության ծառայողը հատուկ առաջադրանքների և որակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրվում է իր մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով:
Ոստիկանության այդ ծառայողները պարգևատրվում են աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից և տվյալ մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից տարեկան ոչ ավելի, քան 3 անգամ:
Ոստիկանությունից հայտնել են, որ քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի հիմնական պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները հաստատված են ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի թիվ 737-Ն որոշման 1-ին և 2-րդ հավելվածներով:
ՀՀ ոստիկանության պետի հրամանով ոստիկանության ծառայողները (աշխատողները) հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքի կատարման համար (բացառությամբ արդեն իսկ 3 անգամ պարգևատրվածների, տույժեր ունեցողների, կադրերի ռեզերվում գրանցվածների, լիազորությունները ժամանակավորապես կասեցվածների և այլն ) պարգևատրվել են մեկ պաշտոնային դրույքաչափով:
Այդ նպատակով ծախսվել է 1 մլրդ 834 մլն դրամ՝ ներառյալ ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 18-ի թիվ 1432-Ն որոշմամբ ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդի տնտեսված միջոցներից հատկացված 1 մլն. դրամը:
Ըստ Ոստիկանության պատասխանի՝ պաշտոնյաները, ծառայողները, սպաները և այլք որպես պարգևավճար ստացել են հետևյալ չափի գումարներ.



















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև