Մարզպետի ու ՀՅԴ-ական գյուղապետի վեճը ձեռնամարտի է վերածվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանն իր աշխատասենյակում քաշքշել է Ուջանի գյուղապետ Նաիրի Կիրակոսյանին, ով փորձել է հակառակվել մարզպետին ու բացատրել, որ նրա հանձնարարականը կատարելն իրատեսական չէ։
Բանն այն է, որ իրենց եւ աշխատակազմերը պարգեւատրելուց հետո մարզպետներն անցել են ամեն գնով բյուջեն փող լցնելու գործին։ Նրանք հանձնարարել են համայնքապետերին՝ հավաքել գյուղացիների չվճարած պարտքերը, մինչեւ անգամ արտերկրից կանչել-բերել համագյուղացիներին, որպեսզի ժառանգության իրավունքով ճանաչեն հանգուցյալ հարազատների թողած սեփականությունը եւ վճարեն այստեղ թողած տների ու հողերի հարկերը։ Մեզ պատմեցին, որ այս թեմայով խոսելիս մարզպետն ու իր ենթական գրեթե ձեռնամարտի են բռնվել։
Ուջանի ՀՅԴ-ական համայնքապետ Նաիրի Կիրակոսյանը չափազանցված համարեց ձեռնամարտի մասին լուրերը, սակայն չհերքեց, որ վիճել են․ «Դե, ինքը պահանջում է ապառքը հավաքել, ես էլ ասում էի, որ էդքան էլ հեշտ չէ։ Խոսքը հին հարկերի մասին է, որ մնացել ա ժողովրդից, դժվար ա հավաքելը։ Ինքն ասում է՝ ամեն գնով հավաքեք։ Ես էլ ասում եմ՝ դժվար ա, չի հավաքվում, ժառանգության խնդիրներ կան, ժողովուրդը՝ մեկը Ֆրանսիա ա, մեկը՝ Հոլանդիա, մենք էլ իրավունք չունենք վերցնենք էդ գումարները, թող կառավարությունը որոշում հանի, որ մենք իրավունք ունենանք։ Եթե չի հանում, ուրեմն էդ գումարը վաղը, մյուս օրը գնալու ա կորի, ոնց որ ասեն՝ կողքից գումար հավաքի, ըտենց ա դուրս գալիս։ Չենք կարող ուզել, մինչեւ այդ մարդը չընդունի ժառանգությունը։ Մարզպետն էլ ասում է․ գնացեք ասեք՝ թող ընդունեն, համոզեք եւ այլն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև