7 գերիշխող սուպերմարկետները նկատողություն են ստացել
Շուրջ 150 տնտեսավարողների նկատմամբ նկատողություն է կիրառվել, ներառյալ՝ 7 գերիշխող սուպերմարկետների՝ «Երևան Սիթի», «Նոր զովք», «Էվրիկա», «Սաս», «Կրպակ», «Պարմա», «ԷՄ ՋԻ»: Այս մասին հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ նշելով, որ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է գերիշխող սուպերմարկետների գործունեությունը և բացահայտել մի շարք չարաշահումներ։
Ուսումնասիրության արդյուքները զեկուցող հանձնաժողովի վարչության պետի տեղակալ Արսեն Պետրոսյանը նշեց, որ հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել մանրածախ առևտրի ոլորտում և և իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզել, որ Երևան քաղաքում 7 առևտրային ցանց է գերիշխում, որոնք գործում են մայրաքաղաքի բոլոր շրջաններում։
Ուսումնասիրության արդյուքում պարզվել է, որ փոքր և միջին առևտրային օբյեկտների համար խոչընդոտ են ոչ միայն ոլորտում առկա խոշոր ընկերությունները, այլև շուկայի հագեցվածության և եկամտաբերության ցածր մակարդակը, հարկերի բարձր դրույքաչափերը, բարձր վարձավճարները։
«Փոքր և միջին առևտրային օբյեկտները բողոքել են, որ խոշոր ցանցերը ապրանքների իրացման ցածր գներ ունեն, օրինակ՝ կարագ, ձեթ, սուրճ և այլն, պատճառը մատակարարներից միջինում 2-3 տոկոսով ավելի էժան են ձեռք են բերում»,- նշեց Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ գերիշխողներն իրենք են արտադրում և իրացնում հացը իրենց օբյեկտներում, անգամ մինչև 50 տոկոս իրացվող ալյուրը իրենց կողմից էլ ներմուծվում է։
«Ուսումնասիրության արդյունքում նաև բացահայտվել է, որ գերիշխող առևտրային ցանցերի կողմից իրենց մրցակից առևտրային ցանցերին ազատ մրցակցելու հնարավորության սահմանափակում կա, գերիշխողները մատակարարների կողմից խտրական մոտեցում են ստանում, խոշոր մատակարարները նաև առևտրային պայմաններ են կիրառում»,- հավելեց նա։
ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն իր հերթին ընդգծեց, որ սուպերմարկետները պայմաններ են թելադրում մատակարարների միջոցով մրցակից սուպերմարկետների վրա. «Տեսնում են, որ այլ սուպերմարկետներում ապրանքը էժան են վաճառում, պարտադրում են իրենց մատակարարներին, որ վերջիններս պահանջեն մրցակից սուպերմարկետներին բարձրացնել այդ ապրանքների գները։ Եթե մատակարարը չի համաձայնվում՝ հրաժարվում են նրանց հետ աշխատել»։
Շաբոյանի խոսքով՝ խոշոր մատակարարները մանրերին պահանջում են իրենց համար անվճար մարքեթինգային ակցիա իրականացնել, հրաժարվողներին հրաժարվում են ապրանք մատակարարել․«Մրցակցային անհավասար պայմաններ են առաջացնում նրանք,- շեշտեց հանձնաժողովի նախագահը՝ հավելելով։ – Շուրջ 150 տնտեսավարողների նկատմամբ նկատողություն է կիրառվել, ներառյալ՝ 7 գերիշխող սուպերմարկետների։ Սա կանխարգելիչ բնույթ է կրում, եթե կրկնվի, հանձնաժողովը պատասխանատվության կենթարկի»։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև