Յոհաննես Հաանը հունվարի 29-ին կժամանի Հայաստան
Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը հունվարի 29-ին կայցելի Հայաստան, հայտնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը։
Այցի ընթացքում հանձնակատարին կընդունեն Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ հաղորդագրության, Հաանը նույն օրը կհանդիպի նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

















































