Փոքր Հայաստանի համար Դավոսի համաժողովը համաշխարհային տրամպլին է. Le Figaro
Փոքր Հայաստանի համար Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովը համաշխարհային տրամպլին է: Հայաստանի մասին հոդվածն այսպես է վերնագրել ֆրանսիական հեղինակավոր Le Figaro պարբերականը, որը Դավոսում հանդիպել և խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Ինձ համար սա հնարավորություն է ներկայացնելու խոշոր միջազգային ներդրողներին այն հնարավորությունները, որոնք մեր երկրում ստեղծվել են թավշյա հեղափոխությունից հետո: Կարևոր է միջազգային բիզնես-հասարակությանն ասել, որ ժողովրդավարական հեղափոխությունից հետո մենք իրականացնում ենք տնտեսական հեղափոխություն»,- ֆրանսիական պարբերականի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետը:
Le Figaro-ն նշում է, որ Փաշինյանը հաստատակամ է նոր հարկային օրենսգիրք ընդունելու, երկրում մենաշնորհներին վերջ տալու, կոռուպցիան վերջնականապես արմատախիլ անելու հարցում: ՀՀ վարչապետը, մասնավորապես, ցանկանում է ներդրողների ներգրավել զբոսաշրջության, գյուղատնտեսության, էներգիայի վերականգնվող աղբյուրների գործում: Ֆրանսիական պարբերականի հետ զրույցում նա նաև հայտնել է, որ 2019 թվականի հոկտեմբերին Երևանում կկայանա Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, որին ներկա կլինեն հազարավոր մասնակիցներ ողջ աշխարհից:
Le Figaro-ն գրում է, որ Դավոսում Փաշինյանը հանդիպել է ոչ միայն e-Bay, Mitsubishi կամ Apple-ի նման խոշոր ընկերությունների, այնպես էլ տարբեր երկրների ղեկավարների, այդ թվում և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև