Վորոնեժում հայկական համարանիշով միկրոավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, վարորդը զոհվել է (լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզում գիշերը բախվել են Pegarus մակնիշի ավտոբուսն ու Mercedes մակնիշի միկրոավտոբուսը: Mercedes-ն ունեցել է հայկական համարանիշեր: Մեքենայի վարորդը տեղում մահացել է, հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:
Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները նշել են, որ Մոսկվայի ուղղությամբ շարժվող միկրոավտոբուսը 9 մարդ էր տեղափոխում, ուղևորներից մի կին և տղամարդ ստացել են մարմնական վնասվածքներ: Բժիշկների հավաստմամբ՝ տուժածների վիճակը ծանր չէ:
Մյուս ավտոբուսում եղել է 25 ուղևոր, ոչ ոք չի տուժել:
ՌԴ ներքին գործերի նախարարության տարածքային վարչությունից լրատվամիջոցին հայտնել են, որ բախումը եղել է ճակատային, մայրուղու երթևեկությունը վթարից հետո չի դադարեցվել:
Նշվում է, որ տուժածներից մեկը հրաժարվել է հոսպիտալացումից, ևս մի տղամարդ սթրեսային վիճակում է: Տուժածներից կնոջ մոտ ախտորոշվել է գանգուղեղային փակ վնասվածք, ուղեղի ցնցում, աջ սրունքի և նախաբազկի կոտրվածք:
Image result for Ðдин Ñеловек погиб пÑи ÑÑолкновении двÑÑ Ð°Ð²ÑобÑÑов в ÐоÑонежÑкой облаÑÑи
Related image


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև