Նարեկ Մալյանի դեմ քրգործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ
Այսօր Մալաթիայի քննչական բաժնի կողմից որոշում է կայացվել Զարուհի Մեջլումյանի հաղորդման հիման Նարեկ Մալյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ Ն.Մալյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Շնորհավորում եմ մեր հանրության առողջ հատվածին նման փոքր, բայց հաճելի հաղթանակի կապակցությամբ»,–գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ն. Մալյանի դեմ երեք մեղադրանքներով հանցագործության մասին հաղորդում է տրվել ՀՀ պետական ծառայող, ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կինը` Զարուհի Մեժլումյանը։

















































