ՀՀ պետբյուջեից ՄԻԵԴ վճռով «Գրիգորյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով 118 հազար եվրո կվճարվի
«Ժողովուրդը» գրում է. «Նախկին իշխանությունների իրավական անարդարությունների հետևանքով ՀՀ պետական բյուջեից հերթական գումարն է վճարվելու այդ ապօրինությունների հերթական զոհին:
ՀՀ կառավարությունը արդարադատության նախարարությանը կհատկացնի 118 հազար եվրո: Նշված գումարը պետք է վճարվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Գրիգորյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշմամբ սահմանված արդարացի հատուցման համար:
Դիմումատուները պնդել են, որ իրենց պատկանող գույքի օտարումը և դրան հաջորդող գործի դատական քննությունը իրականացվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի երաշխիքների խախտմամբ:
Բացի այդ, դիմումատուները պնդել են, որ խախտվել է դատարանի մատչելիության իրենց իրավունքը գույքի օտարման վերաբերյալ կառավարության համապատասխան որոշումները բողոքարկելու առնչությամբ:
Նրանք նաև պահանջել են 874 հազար 974 եվրո որպես նյութական վնասի և 3 հազար 301 եվրո՝ կրած ծախսերի փոխհատուցում:
Անհիմն համարելով ներկայացված պահանջը՝ Կառավարությունը միակողմանի հայտարարությամբ առաջարկել է 118 հազար եվրո՝ որպես արդարացի փոխհատուցում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև