Երբ վատ ապրող մարդուն ասում ես՝ դու ես իշխանությունը, պետք է պատրաստ լինես հաշվի նստել նրա հետ ամեն անգամ «պրեմիա» գրելիս
«Հրապարակը» գրում է. «Իրավացի են նրանք, ովքեր վրդովվում են վերջին օրերին ծագած աղմուկից՝ տարեվերջյան պարգևատրումների հետ կապված: Մարդիկ ընդամենը ամանորյա պարգևավճարներ են ստացել, և նորմալ երկրներում դա չէր դառնա քննարկման առարկա: Բայց մի երկրում, որտեղ մեծ աղքատություն կա, (գործազրկություն, օրվա հացի փնտրտուք, նման աղմուկը բնական է: Իսկ երբ հիշենք, որ իշխող քաղաքական ուժը դեպի իշխանություն տանող ուղին հարթել է հենց այդ ընչաքաղց ու գործազուրկ մարդկանց միջոցով, առավել հասկանալի կդառնա, թե ինչու են մարդիկ վրդովված այդ «պրեմիաների» փաստից:
Երբ դու փողոց ես հանում սոցիալապես ամենաանապահով խավին, նրան քեզ կարգում ես աջակից, ողջ օրը խոսում ես իշխանական թալանի և կողոպուտի, հանրային միջոցները գողանալու, մարդկանց հաշվին ցոփ ու շվայտ կյանքով ապրելու իշխանական արատավոր ավանդույթների մասին, պետք է պատրաստ լինես, որ ցանկացած քայլդ կարող է դիտվել որպես այդ արատավոր ավանդույթների շարունակություն: Երբ դու հրահրում ես հանրային նախանձն ու չարությունը, քրեական հետապնդումներն ու պատժի ինստիտուտն առաջին պլան մղելով՝ սկսում ես հաշվեհարդար տեսնել նախկին պաշտոնյաների նկատմամբ և նրանց մսխած յուրաքանչյուր դրամը ջրի երես ես հանում, պետք է հասկանաս, որ հետո կարող են նույնը քեզ հետ անել:
Վերջապես, երբ դու ամեն օր վատ ապրող, իր խնդիրները լուծել չկարողացող մարդուն ասում ես՝ դու ես իշխանությունը, դու ես այս երկրում ամեն ինչ որոշողը, ես քո ծառան եմ, պատրաստ եմ ամենօրյա ռեժիմով, «լայվերով» ու «քաղաքացու հետ զրույցներով» լսել ու կատարել քո պատգամները, պետք է հասկանաս, որ այդ նույն քաղաքացին պահանջելու է իր հետ հաշվի նստել ամեն լուման բաժանելիս, ամեն անգամ «պրեմիա» գրելիս, ամեն պաշտոնում մարդ նշանակելիս»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս