Իշխող ուժն առաջիկայում հերթական «ցավոտ» նախաձեռնությամբ հանդես կգա
«Հրապարակը» գրում է. «Իշխող ուժն առաջիկայում հերթական «ցավոտ» նախաձեռնությամբ հանդես կգա. քայլն ուղղված է շահումով խաղերի և բուքմեյբերական ընկերությունների դեմ:
Օրերս «Իմ քայլը» խմբակցությունը նիստեր է անցկացրել, որոնք տևել են մի քանի ժամ, քննարկել են 2 օրենսդրական նախաձեռնություն, որոնց մասին հայտնի դարձավ դեռևս անցած տարեվերջին: Մեկն ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի՝ ընդդեմ խաղամոլության ձեռնարկն է, մյուսը՝ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի՝ «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների՝ արդեն շրջանառության մեջ գտնվող նախագիծը:
Այս օրենսդրական նախաձեռնություններով սահմանափակումներ են մտցնում խաղային բիզնեսում: Մասնավորապես, որ մարդիկ այլևս չեն կարողանալու կանխիկ գործարքներով խաղադրույքներ կատարել՝ ունենալով միայն համակարգչով կամ պլանշետով, հեռախոսով առցանց տարբերակով խաղադրույք կատարելու հնարավորություն:
Օրենքը կտարածվի նաև ինտերնետ-սրճարանների վրա՝ պարտադրելով, որ նրանք իրենց համակարգիչներով սահմանափակեն ինտերնետ հասանելիությունը դեպի առցանց խաղատների կայք: Այս նախագծի շահառուն կլինի հասարակությունը, տուժողը՝ բուքմեյքերական ընկերությունները, մասնավորապես՝ «Գուդվինը», «Վիվառոն», «Տոտոն», «Եվրոֆուտբոլը»:
Հրաչյա Հակոբյանի նախաձեռնությունն էլ վերաբերում է այդ կազմակերպությունների գովազդի սահմանափակմանը, հատկապես՝ լրատվամիջոցներում: Խմբակցությունում ողջունել են գործընկերների մտադրությունը և մոտ ապագայում նախագծի տեսքով կուղարկեն կառավարություն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև