2018 թ. Մշակույթի նախարարությունը գրականության, երաժշտական գրականության համար ծախսել է 60 միլիոն դրամից ավելի
Մշակույթի նախարարությունը գրականության, երաժշտական գրականության համար նախորդ տարի ծախսել է 60 միլիոն դրամից ավելի:
Tert.am-ը ներկայացնում է, թե մասնավորապես Մշակույթի նախարարության կողմից մեկ անձից կատարվող ինչ գնումներ են կատարվել՝ հրատարակությանը վերաբերող:
Այսպիսով, Կոմիտասի թանգարան ինստիտուտ ՊՈԱԿ-ին տրամադրվել է 2, 300, 000 դրամ «Կոմիտասը մանուկներին» գրքի հրատարակման աշխատանքների ձեռքբերման համար` 200 տպաքանակով:
Հրատարակման աշխատանքների համար «Հայկական հանրագիտարան» հրատարակչությանը հատկացվել է 8,000,000 դրամ` հեղինակների խումբ «Հովհաննես Թումանյան» գրքի հրատարակման աշխատանքների ձեռքբերման համար` տպաքանակը 500 օրինակով:
Հրատարակման աշխատանքների համար «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնարկին տրամադրվել է 1,200,000 դրամ՝ Յուրի Կարաբչևսկի «Կարոտ առ Հայաստան» գրքի հրատարակման աշխատանքների ձեռքբերում հրատարակման աշխատանքների ձեռքբերում 200 տպաքանակով:
Հրատարակման աշխատանքների համար տրամադրվում է նաև 1,200,000 դրամ «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպությանը» «Հայկական գունապնակ. Երևան 2800» գրքի հրապարակման աշխատանքների ձեռքբերման համար: Գրականության հրատարակում «Լոգաս-Դ» ՍՊԸ-ին տրամադրվել է 800 000 դրամ, Արևիկ հրատարակչություն ՓԲԸ –ին` 1,929,000 դրամ:
Երաժշտական գրականության հրատարակման նպատակով «ԱՐՄՅՈՒԶԻՔ» ՍՊԸ –ին տրամադրվել է 2,800,000 դրամ Ստեփան Բաբաթորոսյան «Հայ կոմպոզիտորների մանկական երգեր»՝ գրքի հրատարակման համար աշխատանքների ձեռքբերում 200 օրինակով:
Երաժշտական գրականության հրատարակումներից մեկի համար տրամադրվել է 9,000,000 դրամ: Ընդհանուր առմամբ գրականության, երաժշտական գրականության հրատարակման համար 2018 թվականին ծախսվել է 66 107 000 դրամ:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև