Հ1-ը սկսել է հայաստանցիների խաղաղության նախապատրաստումը՝ արձագանքում են Բաքվից
Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, հայկական լրատվական հոսքերին հղում տալով գրել են, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը՝ Հ1-ը սկսել է հայաստանցիներին խաղաղությանը նախապատրաստել ադրբեջանցիների հետ։
Ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է Հ1-ի լրատվական թողարկումներից մեկի ժամանակ եթեր գնացած ռեպորտաժներից մեկը, որտեղ խոսվել է հայերի եւ ադրբեջանցիների երբեմնի բարեկամության եւ ներկայիս թշնամանքի մասին։
Ռեպորտաժում ներկայացվել է թե ինչպես են հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցել մինչ պատերազմը ինչպես նաեւ ներկայացվել են հնարավորությունները ապագայում այդ բարեկամության վերականգնման ուղղությամբ։ Ուշագրավ է այն, որ ռեպորտաժում հնչած որոշ մտքեր ու դատողություններ Բաքվում բավական ուրախությամբ են ընդունել։
Մասնավորապես, այն, որ ռեպորտաժում Ղարաբաղյան հակամարտությունը որպես տարածքային կոնֆլիկտ է ներկայացվել ու համեմատվել է վրացական, օսեթական եւ աբխազական կոնֆլիկտների հետ, Բաքվում մեկնաբանել են որպես ապացույց այն բանի, որ Ղարաբաղյան հակամարտությունն իրականում տարածքային կոնֆլիկտ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ ոչ թե Ղարաբաղի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքի իրացման պայքար, ինչպես գոնե մինչեւ վերջերս հայտարարում էր Երեւանը ամենատարբեր միջազգային քաղաքական եւ դիվանագիտական հարթակներից։
Բաքվում անթաքույց ուրախությամբ են արձանագրել, որ ռեպորտաժը ազդակ է հաղորդում, որ Երեւանում սկսել են կյանքի կոչել «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման» թեզը, որը արձանագրվել էր Մնացականյան-Մամեդյարով Փարիզյան հանդիպման ժամանակ՝ հունվարի 16-ին։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը