Ի՞նչ անել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հետ. անորոշ վիճակ է նաեւ շախմատի առումով
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունում բավական խառն են: Այստեղ ընդհանուր առմամբ դժգոհություն կա նախարարից, կա նաեւ անորոշություն մի շարք կարեւորագույն խնդիրների շուրջ, որոնց դեռ հարկ կլինի անդրադառնալ: Առկա խնդիրներից մեկը ներկայումս վերաբերում է դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկային: Մեր աղբյուրների պնդմամբ, դեռեւս չեն կարողանում հստակ կողմնորոշվել՝ ինչպես վարվել. մի կողմից՝ առկա է ոչ հավատացյալ շերտերի ճնշում, որպեսզի իրենց երեխաներին չպարտադրվի այդ առարկան, մյուս կողմից՝ հնարավոր չէ անտեսել ընդհանրապես մեր հասարակության բուռն ու ցավոտ արձագանքի հնարավորությունը, եթե փորձ արվի եւս մեկ հարձակում գործել Հայ առաքելական եկեղեցու հանդեպ:
Մեր ունեցած տեղեկություններով, ներկայումս, որպես փոխզիջումային լուծումներից մեկը, քննարկվում է ընտրովի առարկաների տարբերակը, այն է՝ մի քանի առարկաներից («Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից զատ, ասենք, «Կրոնի պատմություն», «Աթեիզմ» եւ այլն, կամ այլ տարբերակներ) ծնողները կընտրեն իրենց հոգեհարազատ մեկ առարկա:
Անորոշ վիճակ է նաեւ շախմատի առումով. այս դեպքում էլ կա այդ առարկան դպրոցներից հանելու ցանկություն, սակայն դեռեւս չկան հստակ մեխանիզմները: Չի բացառվում, որ այս դեպքում էլ գործի այլընտրանքայնության սկզբունքը կամ ներդրվի, այսպես կոչված, «ֆակուլտատիվ» առարկաների սկզբունքը, որը ժամանակին գործում էր բուհերում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը