Նախարարների չվերանշանակվելը՝ ակնարկ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը կազմավորված է: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նշանակել, ավելի ճիշտ, հիմնականում վերանշանակել է 17 նախարարներից 12-ին: Ու քանի որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն` կառավարությունը կազմավորված է համարվում, եթե նշանակվել է անդամների 2/3-ը, խնդիրն իրավական առումով կարելի է համարել լուծված. այս պահին կառավարության 21 անդամներից 15-ը նշանակված են:
Ուսումնասիրելով արդեն նշանակված նախարարների ցանկը` կարելի է նաեւ եզրակացնել, թե որոնք են լինելու առաջիկայում օպտիմալացվող նախարարությունները, թե որ նախարարները չեն պահպանի իրենց պորտֆելը:
Դրանք են՝ Գյուղատնտեսության նախարարություն, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն, Մշակույթի նախարարություն, Սփյուռքի նախարարություն եւ Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարություն:
Թեեւ կառավարության կառուցվածքում փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը դեռ վերջնականապես չկա, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ արդեն վերջնականապես հայտնի են սկզբունքները, որոնց համաձայն տեղի կունենան օպտիմալացումները:
Հայտնի էր, որ ՀՀ մշակույթի, նաեւ Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունը կմիավորվի Արայիկ Հարությունյանի ղեկավարած ԿԳՆ-ին, Գյուղատնտեսության նախարարությունն ու Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություններն էլ կմիավորվեն Սուրեն Պապիկյանի ղեկավարած Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը, իսկ Սփյուռքի նախարարությունը կդառնա ՀՀ վարչապետին կից կոմիտե»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը