Թալանել են նախկին ոստիկանապետի դեմ ցուցմունք տված նախկին մարզպետի նախկին ոստիկան տղային
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ հունվարի 20-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել Արտաշատ քաղաքի Աղայան փողոցի բնակիչ, 31-ամյա Վահե Հովակիմյանը և հայտնել, որ իր վարած Opel Corsa մակնիշի ավտոմեքենան անսարք վիճակում թողել է Երևանում՝ ժողովրդին հայտնի «ՏԷՑ-ի կռուգում» և հեռացել:
Այնուհետև վերադարձել ու նշված ավտոմեքենայով եկել է տուն՝ Արտաշատ, որտեղ նկատել է, որ ավտոմեքենայից գողացել են փաստաթղթերը և գումար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները՝ Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, պարզել են, որ հունվարի 19-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Վ. Հովակիմյանը Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում, չգործող «Նաիրիտ» գործարանի մոտակայքում թողել է խափանված Opel Corsa մակնիշի ավտոմեքենան և ժամը 22:00-ի սահմաններում նշված ավտոմեքենան վերանորոգել է և առանց որևէ տեղ կայանելու վերադարձել է տուն, որտեղ նկատել է, որ ավտոմեքենայից անհայտացել է իր անձնագիրը, սոցիալական քարտը, ավտոմեքենայի սեփականության վկայականը, բանկային քարտերը և 500 ԱՄՆ դոլար:
Գ. Շամշյանի տեղեկություններով, քանի որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Շենգավիթ վարչական տարածքում, Արտաշատի ոստիկանությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Շենգավիթի բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Վ. Հովակիմյանը ոստիկանության նախկին սպա է, նրա հայրը Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանն է, ով վերջերս հանցագործություն կատարելու մեջ մեղադրել էր ՀՀ նախկին ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ում դեմ բողոք էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նախկին մարզպետի նախկին ոստիկան տղայի ավտոմեքենան թալանողին կամ թալանողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս