ՀՀ կառավարությունն օրենսդրությամբ սահմանված ժամկետում ամբողջությամբ չի կազմավորվի
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ կառավարությունը օրենսդրությամբ սահմանված ժամկետում ամբողջությամբ չի կազմավորվի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, թե առաջիկայում կնշանակվի Կառավարության անդամների 2/3-ը միայն: Ու քանի որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքը նախատեսում է Կառավարության անդամների առնվազն 2/3-ի նշանակման դեպքում այն համարել կազմավորված, իրավական առումով հարցը համարվելու է լուծված: Եթե հաշվի առնենք փաստը, որ Կառավարության անդամ են համարվում ոչ միայն նախարարները, այլև վարչապետն ու երեք փոխվարչապետները՝ ընդհանուր 21 հոգի, նշանակում է՝ պետք է նշանակված լինի առնվազն 14 հոգի: Ենթադրվում է՝ չեն նշանակվի առաջին փոխվարչապետ (այս պաշտոնը նախատեսված է հանել) և 6 նախարարներ:
Ստեղծված իրավիճակի պատճառը Կառավարության կառուցվածքում նախատեսված փոփոխություններն են: Թեև նախարարությունների թվի կրճատման գաղափարի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռ օգոստոսի 17-ին իր պաշտոնավարման 100 օրվա ելույթում, սակայն օրենսդրական նախագիծը մինչև հիմա պատրաստ չէ: Դատելով իրավիճակից՝ դեռ երկար ժամանակ այդ նախագիծը հազիվ թե պատրաստ լինի:
Ի վերջո, օպտիմալացումները բավական ցավոտ են անդրադառնալու հասարակության մի շերտի վրա՝ ստիպելով շատերին համալրել գործազուրկների բանակը:
Բացի այդ, «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախարարություններից մի քանիսի միացման վերաբերյալ տարընթերցումներ և անհամաձայնություններ են եղել և անգամ հենց իշխող ուժի ներսում: Խոսքը հատկապես Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Գյուղատնտեսության նախարարության միացման գաղափարի մասին է, որը աննպատակահարմար են համարում ոլորտի մասնագետները: Սփյուռքի նախարարության հարցը ևս վերջնականապես որոշված չէ: Եվ առհասարակ, լուծարումը դժգոհություններ է առաջացրել, և չի բացառվում, որ այդ որոշումը հետաձգվի»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս