Արամ Հարությունյանի սահմանը հատելը կարող էին կանխել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՀՔԾ-ն հաղորդեց, որ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին նախարար Արամ Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ կաշառք ստանալու եւ փողերի լվացման համար։ Նրան մեղսագրվող մեղադրանքը՝ գործարար Սիլվա Համբարձումյանից 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ, բազմիցս ներկայացրել ենք։ Սակայն ուշագրավը ՀՔԾ հաղորդագրության վերջին հատվածն է․ «Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»։
Մենք դեռ դեկտեմբերի 12-ին գրել էինք, որ Արամ Հարությունյանը փախել է Հայաստանից, եւ դիմել էինք ՀՔԾ՝ տեղեկանալու, թե քննիչը վերցրե՞լ է արդյոք նրա անձնագիրը, եւ բացառո՞ւմ են, որ նա Հայաստանը կարող է լքած լինել, սակայն «նախաքննության շահերից ելնելով»՝ մեզ չէին պատասխանել։ Մինչդեռ նրա տեղաշարժը, առավել եւս՝ սահմանը հատելը, կարող էին կանխել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս