ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Տիգրան Գալստյանը
ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի նախկին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական Տիգրան Գալստյանը։ Այս մասին տեղեկությունը՝ հաստատել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը:
Նա հերքել է տեղեկությունները, թե ինքը նշանակվելու է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում, սիկ Տիգրան Գալստյանի մասին ասել է, որ նա, ամենայն համանականությամբ կնշանակվի ԱԺ աշխատակազմի ղեկավար:
Նշենք, որ Տիգրան Գալստյանը 2002–2003 թթ.-ին աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում՝ որպես խանութ-սրահի ղեկավար, 2003-2006 թթ.-ին դարձել է նույն ընկերության մարքեթինգային ուսումնասիրությունների գծով մասնագետ, այնուհետեւ՝ 2007-2008 «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ»-ի խորհրդի նախագահի օգնական եւ 2009-2018 թթ.-ին՝ ընկերության խորհրդի նախագահի աշխատակազմի ղեկավար: 2018թ. սեպտեմբերի 10-ին Տիգրան Գալստյանը նշանակվել էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս