Հրանտ Մարգարյանը չի առաջադրվի ՀՅԴ Բյուրոյի նոր կազմում
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ իր թեկնածությունը չի դնելու Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ։
«Այսօր հայտնվել ենք մի հանգրվանում, ուր վերադիրքավորվելու անհրաժեշտություն կա: Այդ վերադիրքավորման համար անհրաժեշտ են նաև որոշակի փոփոխություններ: Եվ առաջին փոփոխությունը, որն առաջարկում եմ՝ ինձանից սկսելն է», - այսօր ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի բացման ժամանակ հայտարարել է Մարգարյանը՝ շարունակելով. - «Ուստի գալիս եմ ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ, առանց դույզն իսկ չափով նեղվածության հայտարարելու՝ իմ թեկնածությունը չեմ դնելու Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ։ Նախապես հայցում եմ բոլոր ընկերների, որոնք վստահ եմ այս ժողովում և կազմակերպության մեջ ծանրակշիռ ներկայություն են, ներողամտությունը»։
Նա նշել է, որ իր որոշումը նահանջ չէ։ «Իմ որոշումը ո՛չ նահանջ է, որովհետև չեմ հեռանում աշխատանքներից ու ընդհանուր պայքարից, ո՛չ պարտություն է, որովհետև չեմ պարտվել, ո՛չ հոգնածություն է, որովհետև իրավունք չունենք հոգնելու, այլ պարզապես մարտավարական ճկունություն է ու վերջ», - ասել է Մարգարյանը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը