Օսիպյանն աշխատանքից ազատել է կաշառք վերցրած մտերիմին՝ անունը մաքրելու համար
ԼՈՒՐԵՐ․com-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ազգային անվտանգության կողմից ձերբակալված ոստիկան Գոռ Հակոբյանը, ով Վալերի Օսիպյանի մտերիմն է, աշխատանքից ազատվել է ետին ամսաթվով։
Նախ նշենք, որ «Operariv.am»-ը տարածեց տեղեկություն, ըստ որի երեկ գիշերն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները սկանդալային ձերբակալություն են իրականացրել՝ ձերբակալվել է Գոռ Հակոբյանը, որը ոստիկանություն է եկել Վալերի Օսիպյանի հետ միասին եւ նրա «աջ թեւն» է։ Վերջինս կասկածվում է աշխատանքի տեղավորելու միջնորդության համար խոշոր կաշառք վերցնելու մեջ։
Մեր աղբյուրը փոխանցում է, որ սա առաջին դեպքը չէ ոստիկանապետ Օսիպյանի պաշտոնի գալուց հետո։ Ավելին՝ աշխատանքի տեղավորման միջնորդությունից հետո, երբ Օսիպյանը տեղեկացել է ԱԱԾ-ի կողմից վերահսկման մասին, հետին ամսաթվով աշխատանքից ազատել է Գոռ Հակոբյանին, իր անունը գործից «մաքրելու» համար։ Աղբյուրը հավելեց նաև, որ առաջիկայում նմանատիպ բացահայտումներ ևս կլինեն այս ոլորտում։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս