Արթուր Ալեքսանյանի մոր ղեկավարած դպրոցին նոր ռադիատորներ են նվիրել գողացվածի փոխարեն
Հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը թալանել են Գյումրիի 18 համարի դպրոցը, որի տնօրենն օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մայրն է՝ Շողիկ Ալեքսանյանը: Կողոպուտի մասին տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց օլիմպիական չեմպիոնի հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը:
«Առանձնապես մեծ չափի վնաս չի հասցվել դպրոցին: Գողացել են ֆիզկուլտուրայի դահլիճի ջեռուցման 10 ռադիատոր: Այսօր արդեն նորն ենք տեղադրել, որպեսզի շարունակվեն դասերը եւ երեխաները կարողանան մասնակցել ֆիզկուլտուրայի դասերին: Ոստիկանությունը զբաղվում է գողությունը կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Որեւէ մեկին հայտնի չէ, թե ովքեր են գողացել, անձ է, թե անձինք: Ամեն դեպքում այս միջադեպը մեծ աղմուկ բարձրացրեց, բայց հաճելի չէ, որ այն կապվում է Արթուր Ալեքսանյանի անվան հետ: Կինս հանդիսանում է այդ դպրոցի տնօրենը, եւ սխալ է, երբ լրատվամիջոցները այս միջադեպում շահարկում են Արթուր Ալեքսանյանի անունը:»,- ասաց Գեւորգ Ալեքսանյանը՝ հավելելով, որ ռադիատորներ տեղադրած ընկերությունն առանց գումարի տեղադրել է նոր ռադիատորներ, մինչեւ ոստիկանությունը հայտնաբերի գողոնը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը