ԼՀԿ պատգամավորներին աշխատակիցները չէին թողնում նիստերի դահլիճ
Նախքան ԱԺ 7-րդ գումարման անդրանիկ նիստի մեկնարկը զավեշտալի դեպք տեղի ունեցավ նիստերի դահլիճ մուտք գործելիս «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորների հետ: Նրանք մոռացել էին իրենց` պատգամավորական վկայականները:
Դահլիճի մուտքի մոտ կանգնած անվտանգության աշխատակիցները նրանց ներս չէին թողնում, առանց համապատասխան արտոնագրի ներկայացման:
Աշխատակիցներին մոտեցավ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը և բանակցություններից հետո նրանց ներս թողեցին:

















































