Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ

21-րդ դարի Հայաստանում գրքեր ե՞ն վառվում

1993 թվականից համայնքային գրադարանները գործում են տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո: Գյուղական գրադարաններում վիճակը, մեղմ ասած, մտահոգիչ է: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում մշակույթի նախարարության առաջարկով այս շաբաթ քննարկվել են համայնքային գրադարաններին վերբերող խնդիրներ:
Համայնքային գրադարանների թիվը վերջին 25 տարվա ընթացքում զգալիորեն կրճատվել է: 200-ից ավելի գրադարան է փակվել: Միայն անցյալ տարի 58 համայնքային գրադարան է դադարեցրել գործունեությունը: 1991 թվականի համեմատ գրականության ֆոնդը նվազել է չորս միլիոնով: Մտահոգիչ թվերը գրադարանային ասոցիացիայի փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանն է ներկայացնում ու ավելացնում՝ համայնքային գրադարանների վիճակը այսօր անմխիթար է: Համայնքների խոշորացման ժամանակ գրադարանների հարցը լուծվում է ինքնաբերաբար: Գրադարանները փակվում են, հաստիքները՝ կրճատվում: Գրական ֆոնդը տնօրինվում է համայնքապետի հայացողությամբ:
<<Շատ գյուղերում գյուղապետը ասում է՝ ես մեծ գործ եմ արել, գրադարանը փակել եմ եւ ֆոնդը հանձնել դպրոցին: Բայց չ՞է որ դպրոցի խնդիրը ուրիշ է, համայնքի գրադարանի խնդիրը՝ բոլորովին ուրիշ: Ոչ մի գյուղի մարդ չի գնա դպրոցի գրադարանից գիրք վերցնի>>,- ընդգծում է նա:
Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժող. արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյան համաձայն է: Գյուղական գրադարանները ամենաթույլ օղակներն են: Շատ համայնքերում մի քանի գյուղին մեկ գրադարան է բաժին հասնում: Այն դեպքում, երբ միջգյուղական տրանսպորտը կանոնավոր չի աշխատում: Ակնկալել, որ հոգսաշատ գյուղացին հոգնած օրվանից հետո, մի քանի կիլոմետր կկտրի –կանցնի մի գիրք վերցնելու համար առնվազն միամտություն է:
<<Համայնքային մեկ գրադարան ունենալը չի նշանակում, որ պահպանված է համայնքի բնակչության ընթերցանության սահմանադրական իրավունքը: Մենք կարող ենք հստակ արձանագրել, որ գործ ունենք սահմանադրական իրավունքի խախտման հետ>>,- նշում է նա:
Գրադարանները փակվում են, իսկ ի՞նչ է լինում գրքերի հետ: Համանքների մի մասում պնդում են, որ հավաքածուները տրվում են դպրոցներին, ինչը էլի կասկածելի է, որովհետեւ առանց իրավական փաստաթղթի է արվում: Համայնքային գրադարաններում ամենամոտավոր հաշվարկով վեցից- յոթ հազար գիրք կա եւ դրանց պահպանության հարցը օդում է մնացել:
<<Վերջերս ահասարսուռ մի լուր եմ լսել: Մեկ ամիս առաջ Վայոց Ձորի Հեր-հեր գյուղի համայնքային գրադարանը փակվել էր: Գյուղի գրադարանավարը, որը եկել էր վերապատրաստման դասընթացների պատմեց, որ գյուղացիներին առաջարկել էին վերցնել գրքերից, որը որ իրենց պետք է, մնացած ուղղակի վառել էին>>,- բարձրաձայնում է նա:
Երեւանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը վրդովված է: Ամենաքիչը պետք է քրեական գործ հարուցվեր գյուղապետի նկատմամբ:
<< Գրադարանային հավաքածուն անկախ գտնվելու տեղից համարվում է Հայաստանի մշակութային ժառանգության անբաժանելի մասը եւ ինչ որ մի սուբյեկտ, որին ՏԻՄ օրենքով տրված է մշակութային այդ ժառանգությունը տնօրինելու խնդիրը, հանկարծ որոշում է, որ ինքը կարող է գիրքը այրել >>,- ընդգծում է նա:
<<Շատ քիչ , հավատարմագրված գրադարաններ կան, որ մշակույթի նախարարության ենթակայության տակ են գործում: Մենք գրություն ուղարկեցիքն տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, մեզ պատասխանեցին, որ համայնքը միավորվել է եւ գրադարանը գործում է խոշորացված համայնքում: Նրանք, իհարկե, չեն ասում, որ գրքերը այրել են , բայց դա փաստ է, որ պատմում էր ականատեսը >>,- հակադարձում է Նազիկ Հովասափյանը:
Քննարկման մասնակիցներին պատասխանը չի բավարարում: Ռաֆիկ Ղազարյանը վստահեցնում է, գրադարանային ասոցիացիայում տեղյակ չեն եղել: Հենց նոր իմացան եւ հետեւողական են լինելու հարցին: Մեկ տեղում, մասնավոր հարց լուծելով՝ խնդիրը չի վերանա՝ վստահ են մասնակիցները: Համակարագային լուծումներ են անհրաժեշտ:
<<21-րդ դարում գիրք է վառվում, դա սարսափելի է եւ մենք այդ մասին ուղղակի խոսում ենք… ոչ ոքի մտքով չի անցել գնալ ու անձամբ տեսնել ինչ է կատարվում: Այն ժամանակ, երբ գրադարանավարները, գրադարանի տնօրենները կմիավորվեն, ասելիք կունենան ու տեր կկանգնեն այդ ասելիքին՝ ոչ մի չինովնիկի մտքով չի անցնի չլսել նրանց>>,- ընդգծում է նախաձեռնության հիմնադիր ղեկավար Գեւորգ Թադեւոսյանը:
Քննարկումից հետո Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունը կապ հաստատեց Վայոց Ձորի փոխմարզպետ Նանե Ասատրյանի հետ:
<< Խնդրին ծանոթ ենք, գիտենք, որ Հեր- հեր գյուղի գրադարանը փակվել է, բայց գրքերը վառելու հետ կապված ինֆորմացիան չեմ կարող հաստատել: Մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանի հետ վերջերս ենք հանդիպել եւ քննարկում ունեցել համայնքային գրադարանների հետ կապված ահազանգերի վերաբերյալ, որ ստացվել են եւ մարզպետարանում, եւ նախարարությունում: 21- րդ դարում, երբ զարգացած երկրներում գյուղական համայնքներում գրադարանները մշակութային հարթակներ ու հանգույցներ են դառնում մեզ մոտ կամայականորեն փակվում են ու պետք է հասկանանք որքանով են մի շարք գործընթացներ օրենքի սահմաններոում արվել>>,- պատասխանել է նա: