Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Վազգեն Ասատրյանը չի հավատում ՄՀՀ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի բաց լինելուն

 

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենի թափուր տեղի համար փետրվարի 1-ին տեղի կունենա մրցույթ, հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 25-ն է։

Այս պահին հայտնի է մրցույթի մասնակցող միայն երկու թեկնածուի անուն՝ երաժիշտ Եղիշե Պետրոսյանի և Սամվել Մելիքսեթյանի։ Վերջինիս մասին տեղեկատվություն է շրջանառվում, որ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հովանավորյալն է և իշխանափոխության հենց առաջին օրերին նրա հետ է եղել. «Հեղափոխությունն այս մարդու համար էլ շանս է եղել, քայլել է Արարատ Միրզոյանի հետ ու հայտնվել այս պոստին, իսկ կարիերան «Անի» հյուրանոցի վաստակավոր վարորդ լինելն է, տուրօպերատորի ավտոբուսով Հայաստան եկածներին ման է տվել այս ու այն կողմ»:

Հիշեցնենք, որ դեռևս ամռանը, երբ լրացել է Մարզահամերգային համալիրի տնօրեն, ջազմեն Վազգեն Ասատրյանի պաշտոնավարման ժամկետը և նա պետք է թողներ պաշտոնը, լուրեր շրջանառվեցին, որ այդ պաշտոնում Արարատ Միրզոյանը ցանկանում է տեսնել իր մտերիմ ընկերոջը՝ խոսքը Ս. Մելիքսեթյանի մասին էր։

168.am-ի հետ զրույցում Մարզահամերգային համալիրի նախկին տնօրեն Վազգեն Ասատրյանը նշեց, որ հայտարարված մրցույթին չի մասնակցելու, քանի որ այն չի լինելու բաց մրցույթ։

«Ասե՞լ են, որ բաց մրցույթ են անելու՝ ոչ, հանձնաժողովի անդամների անունները հայտնե՞լ են՝ ոչ, ո՞վ է որոշում, թե հանձնաժողովում ով պետք է լինի, ի՞նչ չափորոշիչներով են այդ մարդիկ դառնում հանձնաժողովի անդամ, նրանց մեջ երաժիշտներ, ճարտարապետներ, սպորսմեններ կա՞ն, որևէ մեկը չգիտի։ Համալիրը շատ բարդ կառույց է, որի տնօրենն այն լավ պետք է ճանաչի, ամեն մեկը չի կարող ղեկավարել։ Երեք տարիների ընթացքում ես կարողացել եմ շենքը ոտքի կանգնեցնել։ Ով էլ որ ղեկավարի համալիրը, պետք է այն սիրի իր տան նման ու չունենա շաբաթ-կիրակի՝ աշխատի ու միայն աշխատի»,- ասաց Վազգեն Ասատրյանը։

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ պաշտոնը թողնելուց հետո պատրաստվում է արտագաղթել և հաստավել ԱՄՆ-ում, Վազգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ այդ խոսակցությունները որևէ առնչություն չունեն իրականության հետ։

«Ես հիվանդ մայր ունեմ, այս պահին նրան եմ խնամում և չեմ պատրաստվում թողնել Հայաստանը։ Երբ ամեն ինչ լավ լինի ես կշարունակեմ զբաղվել երաժշտական գործունեությամբ»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Սամվել Մելիքսեթյանի թեկնածությանը, ապա Վազեն Ասատրյանը նշեց, որ նրան չի ճանաչում և չգիտի, թե նրան ով է հովանավորում՝ Արարատ Միրզոյա՞նը, թե՞ մեկ այլ անձ։

Հարցին, եթե իշխանությունների կողմից առաջարկ լինի կրկին վերադառնալ պաշտոնին, ինչպե՞ս կվարկվի, Վազգեն Ասատրյանը պատասխանեց, որ եթե իշխանությունները նման մտադրություն ունենային, ապա չէին անի այն քայլերը, որոնք արեցին։

«Դժվար թե իշխանությունները նման առաջարկ անեն։ Նախորդ տարի իմ պաշտոնավարման պայմանագրի ժամկետը լրացել էր, ասացին, որ պետք է դուրս գամ, բայց քանի որ առջևում Ֆրանկոֆոնիայի օրերն էին՝ հետ կանչեցին, պահեցին, օգտագործեցին։ Ֆրանկոֆոնիայի օրերն ավարտվեցին դեկտեմբերի 1-ին հանեցին ու պայմանագիրը չերկարացրեցին»,- եզրափակեց Վազգեն Ասատրյանը։