ՀՔԾ֊ն վերադարձրել է Մայրապետյանի անձնագիրը
Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է գործարար Սամվել Մայրապետյանի անձնագիրը, «Ազատությանը» փոխանցեց վերջինիս փաստաբան Կարեն Բատիկյանը:
Կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող Մայրապետյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 6-ին, սակայն դեկտեմբերի 27-ին դատարանը 30 միլիոն դրամ գրավով ազատ էր արձակել նրան՝ հաշվի առնելով վերջինիս առողջական վիճակը։ Փաստաբանների պնդմամբ, Մայրապետյանը ենթաստամոքսային գեղձի բորբոքում ունի, որը Հայաստանում բուժել հնարավոր չէ: Չնայած դրան՝ գործարարը չէր կարողացել մեկնել բուժման, քանի որ ՀՔԾ֊ն հրաժարվել էր վերադարձնել նրա անձնագիրը:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս