ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջարկել են հունվարին Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է առաջարկ` հունվարին անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նա հայտնեց, որ հանդիպման մասին հայտարարությունը կարվի համաձայնեցված կարգով։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը եղել է դեկտեմբերի 5-ին՝ Միլանում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

















































