Ամանորյա «նվեր» արմավիրցիներին. Երեւան–Արմավիր երթուղու վարձավճարն այսօրվանից թանկացել է
Երեւան–Արմավիր–Երեւան երթուղու վարձավճարն այսօր՝ հունվարի 8–ից, թանկացել է։
NEWS.am–ի տեղեկություններով՝ այսօրվանից վճարը դարձել է 500 դրամ։ Նշենք, որ տարիներ շարունակ արմավիրցիները երթեւեկել են 400 դրամով։
Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը մեզ հետ զրույցում հաստատեց թանկացման լուրը։
«Ընկերությունը մրցույթը շահել էր 500 դրամով, բայց սպասարկել էր 400 դրամով, Հիմա քանի որ թարմացրել են ավտոպարկը, նոր մեքենաներ են ձեռք բերել եւ ասում են, որ այլեւս այս գնով չեն կարող սպասարկել, այդ պատճառով 500 են դարձրել»,– պարզաբանեց փոխնախարարը։
Նա նշեց, որ նախարարությունը հենց այսօր է իմացել վարձավճարի թանկացման մասին. «Մենք պատրաստվում ենք սպասարկող ընկերությանը հրավիրել մեզ մոտ՝ հասկանալու համար, թե ինչ է հնարավոր անել վարձավճարը չթանկացնելու համար»։
Նշենք, որ այս երթուղին սպասարկում է «Գալակտիկա տրանս» ընկերությունը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը