Դատախազը պետական ավտոմեքենայով բախվել է սյանն ու վնասել գազատար խողովակը
Հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։15-ի սահմանում Երևանի բնակիչ, 49-ամյա Աշոտ Խաչատրյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Աշտարակի մոտ, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված վիճակում բախվել ծառին՝ վնասելով այդ հատվածով անցնող գազատար խողովակն ու հենասյուները։
http://shamshyan.com-ի տեղեկություններով` վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները, որոնք փրկարարների և ճանապարհային ոստիկանների օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտուց և կարգի բերել վթարված գազասյուները։
Ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում, իսկ Աշոտ Խաչատրյանը դատախազ է։


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս