Թալանել են Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականին
Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. տեղեկացնում է shamshyan.com–ը։
Ժամը 13:00 - ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Երեւան քաղաքի բնակիչ, 54-ամյա Աշոտ Զալինյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոսստիկաններին հայտնել է, որ դեկտեմբերի 30-ին ժամը 23:00-ից մինչեւ դեկտեմբերի 31-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր քաղաքի Դպրոցի փողոցի թիվ 2-րդ շենքի բակում կայանված իրեն պատկանող Lexus GX-470 մակնիշի 20 OO 022 համարանիշի ավտոմեքենայի առջևի դռան ապակին կոտրելու միջոցով ավտոսրահի միջից անհայտ անձը կամ անձինք գողացել են մոտ 500 հազար դրամի ապրանք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Զալինյանը աշխատում է Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ օրը նշված բակում թալանվել են ևս մի քանի ավտոմեքենաներ, որոնց մի մասն էլ քարով միտունավոր վնասել են։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս