ԵՊՀ-ում ուսումնասիրության արդյունքները ուղարկվեց դատախազություն.Դավիթ Սանասարյան
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարկվեց դատախազություն։ Ըստ մեր նախնական գնահատականի հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային։
ԵՊՀ ուսումնասիրության վերաբերյալ մանրամասն ներկայացնելու ենք առաջիկա ասուլիսի ժամանակ»:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրատապ ասուլիս է հրավիրել և հայտարարել, որ չհինավորված է Սանասարյանի հայտարարությունը: Սիմոնյանը ասել է, որ դատական ճանապարհով վիճարկելու են ստուգումների արդյունքները:
Իսկ թե ինչ չարաշահումների մասին է խոսքը, մեզ հետ զրույցում Դավիթ Սանաասարյանն ասաց, որ ավելի ուշ հանդես կգա մամուլի ասուլիսով:
Top-News.am

















































