Ե՞րբ է սկսվելու դեկտեմբերի կենսաթոշակի վճարումը
2018 թ. դեկտեմբերի կենսաթոշակը շահառուները կստանան 2019-ի հունվարի 4-ին: Այս մասին Araratnews.am-ը տեղեկացավ սոցիալական ապահովության ծառայության պետ Արման Բոշյանից, որն այդ մասին գրել էր՝ ի պատասխան օգտատերերից մեկի հարցին:
«Հայփոստի և բանկերի միջոցով հունվարի 4-ից կսկսվեն վճարումները»,- գրել էր Արման Բոշյանը:
Ի դեպ, մեզ հետ զրույցում կենսաթոշակառուներից ոմանք ասում էին՝ նախորդ տարիներին եղել են դեպքեր, երբ դեկտեմբերի կենսաթոշակը մինչեւ հունվար են ստացել՝ Ամանորին պատրաստվելու համար:

















































