Իշխանությունը նախընտրում է «Կովկաս» ռեստորանը
Մեր տեղեկություններով՝ իշխանական էլիտան վաղը՝ դեկտեմբերի 28-ին է պլանավորել ամանորյա բանկետ անել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչպես նաեւ գործադիր եւ օրենսդիր իշխանականները կհավաքվեն «Կովկաս» ռեստորանում։
Ի դեպ, նախկինում ընդդիմադիր Փաշինյանի թիմի նախատոնական միջոցառումները «փաբում» էին անցկացվում, ավելի համեստ, չնայած ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ոչինչ չի փոխվել, եւ այս տարի էլ է համեստ լինելու, պարզապես կազմն է մեծ, որի պատճառով էլ մեծ ռեստորան է ընտրվել։

















































