Սամվել Մայրապետյանը հիվանդանոցում է
Գործարար Սամվել Մայրապետյանի խափանման միջոցը փոխվել է: Դատարանի որոշմամբ՝ Սամվել Մայրապետյանը ազատ է արձակվել է 30 միլիոն դրամ գրավի դիմաց: Գործարարը դատական նիստին չի մասնակցել:
Փաստաբան Կարեն Բատիկյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ Մայրապետյանը վարույթ իրականացնող մարմնի նախաձեռնությամբ դեռեւս 2 օր առաջ տեղափոխվել էր քաղաքացիկան հիվանդանոց:
Նա հիվանդանոցում է պանկրեատիտի սրացման պատճառով, ինչպես նաև նրա մոտ ի հայտ են եկել այլ հիվանդությունններ:
Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը կալանավորվել էր կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով հոկտեմբերի 6-ին։

















































