Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Մանկապարտեզները կդառնան վճարովի՞

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը մանրամասնել է նախակրթարաններում հերթագրումները նվազեցնելու նպատակով 2019 թվականին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած ծրագիրը, դրա իրագործման ընթացքը և սպասվող արդյունքները: Նա հայտնել է, որ նախակրթարաններում հերթագրվածների թիվը ներկայումս 8 հազար է:

«Կան նախակրթարաններ, որոնց հերթագրումները հասնում են հարյուրների: Երևանի քաղաքապետի առաջնային հանձնարարականներից էր՝ գտնել ճանապարհներ, որ կարողանանք փուլային տարբերակով բացել նոր խմբասենյակներ: Իհարկե, այդ ճանապարհը բարդ է, որովհետև, ցավոք, մեր նախակրթարաններում մի շարք տարածքներ իրավական կամ առանց իրավական հիմքերի տրամադրված են տարբեր կազմակերպությունների: Եվ մեր առաջին աշխատանքներից էր գույքագրել, թե նախակրթարանների տարածքներից որքա՞նն է զբաղեցված և ի՞նչ նպատակով է օգտագործվում:

Այժմ սկսվել է մեծ գործընթաց. նախակրթարանները բեռնաթափել այն բոլոր կազմակերպություններից, որոնք առանց իրավական հիմքի գործում են նախակրթարաններում: Ցավոք սրտի, շատերը դժվարություններ են ստեղծում, սակայն օրենքի ուժով խնդրին կարողանում ենք լուծում տալ:

Ծրագրի առաջին պտուղները կքաղենք արդեն փետրվար ամսին, երբ մի շարք վարչական շրջանների նախակրթարաններում նոր խմբեր կբացվեն: Սա 2019-ի մեր առաջնային խնդիրներից մեկն է, որովհետև պետք է կարողանանք շուրջ 1000 երեխայի համար ստեղծել նոր խմբեր»,- նշել է նա:

Ծրագրի փուլերի մասին

«Ծրագիրը կընթանա 3 փուլով: Առաջինը կմեկնարկի փետրվարին՝ Արաբկիր, Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջաններում: Երկրորդ փուլը կլինի մայիսին, երրորդ փուլը՝ սեպտեմբերին:

Նշեմ, որ ընտրված են այն վարչական շրջանները, որտեղ ունենք ավելի շատ հերթագրված երեխաներ, նաև այն վարչական շրջանները, որտեղ այս ամիսների ընթացքում հնարավորություն ենք ունեցել ստեղծելու համապատասխան տարածքներ:

Հավելեմ նաև, որ առաջին փուլի համար ընտրվել են այն տարածքները, որոնք չունեին վերանորոգման կարիք կամ ունեին մասնակի՝ կոսմետիկ վերանորոգման կարիք, որոնցում աշխատանքներն այժմ տարվում են: Ի ուրախություն մեզ, մեր երկրում կան մարդիկ, որոնք հանդես են եկել նախաձեռնությամբ և առաջարկել են իրենց ընկերությունների հաշվին նախակրթարաններին նվիրել գույք:

Շատ կարևոր է, երբ մարդիկ ձեռք են մեկնում համայնքին և ուզում են իրենց մասնակցությունն ունենալ այս գործընթացում: 2-րդ փուլի համար արդեն այսօր աշխատանքներ են տարվում գույքի, նաև որոշակի վերանորոգման նպատակով: Ինչ վերաբերում է 3-րդ փուլին, ապա այդ ժամանակ կունենանք ամբողջովին պատրաստի խմբասենյակներ»:

Ի՞նչ միջոցներով է իրականացվելու ծրագիրը

«Նոր խմբերի ձևավորման ծախսերը, բնականաբար, ներառված են Երևանի 2019թ. բյուջեում: Դա այն սահմանված գումարն է, որ տրամադրվում է նախակրթարաններին ամեն երեխայի համար: Ինչ վերաբերում է վերանորոգման ծախսերին՝ նշեմ, որ վարչական շրջաններն ու նախակրթարաններն իրենց բյուջեներում ունեն այն գումարը, որով կարողանան ըստ անհրաժեշտության այդ աշխատանքներն իրականացնել: Բայց, եթե ծրագրի 3-րդ փուլի համար ծագեն այլ խնդիրներ, ապա, գիտեք, որ փետրվարին ունենալու ենք բյուջեի լրամշակում, և այդ փուլում ևս հնարավորություն կունենանք ներառելու այդ ծախսերը բյուջեում:

Ծրագրի արդյունքների մասին

Կա քաղաքապետի հստակ հանձնարարական. տարիների ընթացքում կարողանալ հասնել խնդրի վերջնական լուծման, որովհետև ցանկացած ընտանիքում, որն ունի նախակրթարանի տարիքի երեխա, սա մի շարք խնդիրներ է լուծում: Մենք գիտենք բազում երիտասարդ ընտանիքներ, որոնք ունեն փոխկապակցված խնդիր և, քանի որ երեխան չի գնում նախակրթարան, ընտանիքի անդամներից մեկը ստիպված է լինում չաշխատել: Մեր նախաձեռնած գործընթացը կօգնի լուծել այս և մի շարք այլ խնդիրներ:

Նոր խմբերի բացմանը զուգահեռ՝ տարվա ընթացքում փորձելու ենք տարածքներ գտնել մանկապարտեզներում, որպեսզի 2020 թվականին խնդիրը որոշակիորեն մոտեցնենք լուծմանը:

Նախակրթարաններում հերթագրման թափանցիկության մասին

«Մինչև տարեվերջ կվերագործարկենք mankapartez.yerevan.am կայքը, որը լրամշակված տարբերակով հնարավորություն կտա ծնողներին անձամբ հետևելու հերթագրման ընդհանուր շարժին: Սա արվել է մեր համաքաղաքացիների համար գործընթացն առավելագույն չափով թափանցիկ դարձնելու նպատակով»:

Հետագա ծրագրերի մասին

«Նախակրթարանները գտնվում են ուշադրության կենտրոնում: Ցավոք, մեր նախակրթարանների շենքային պայմանները բարվոք չեն, տարիների ընթացքում ոչ նպատակին են օգտագործվել, և մի շարք նախակրթարաններ ուղղակի սոսկալի վիճակում են, դրանք հիմնանորոգելու համար բավական մեծ բյուջե է պահանջվում: Հանձնարարել ենք վարչական շրջանների ղեկավարներին գույքագրել և ուսումնասիրել նախակրթարանները. ի՞նչ շենքային պայմաններ են և ի՞նչ խնդիրներ կան, որից հետո կհասկանանք, թե որքա՞ն գումար է անհրաժեշտ խնդրի վերջնական լուծման համար:

Պետք է նշեմ, որ տարիների ընթացքում չլուծված խնդիրը ոչ մի կերպ չի կարելի կապել Երևանի բյուջեում փող չլինելու հետ, որովեհտև բյուջեն գրեթե նույն է, ինչ եղել է տարիներ շարունակ: Խնդիրը լուծելը զուտ կամքի և առաջնահերթության հարց է: Այսօրվա քաղաքային իշխանությունը, վստահեցնում եմ, այս խնդիրը լուծելու կամք ունի:

Մենք գիտակցում ենք, որ, այո, նախակրթարանների 8 հազար հերթագրվածները քաղաքային իշխանության համար առաջնայիններից մեկն է՝ առաջնահերթությամբ չզիջելով մայրաքաղաքում առկա մի շարք այլ խնդիրների:

Հնարավոր այլ միջոցների ներգրավմամբ մանկապարտեզների խնդիրները լուծելու մասին

«Մենք փորձում ենք մեխանիզմներ մշակել ոչ միայն մանկապարտեզների, այլև հանրակրթական հաստատությունների համար: Պետք է մոտեցումները փոխվեն, պետք է ընտրվեն մարդիկ, որոնք լուրջ վերահսկողություն են իրականացնում դրամական շարժերին, որպեսզի դրանք օգտագործվեն ըստ առաջնահերթության և ըստ անհրաժեշտության: Երբ որոշակիորեն հասկանանք մոտցումները, կկարողանք խնդրին վերջնական լուծում տալ, իսկ ցանկացած նվիրատու բաց և թափանցիկ կերպով կկարողանա տեսնել թե ո՞ւր է գնում իր նվիրատվությունը և արդյո՞ք իր գումարը նպատային է ծախսվել, թե՞ ոչ»:

Տոն օրերի առիթով հնարավոր դրամահավաքության դեպքերի մասին

«Մի շարք վարչական շրջաններում արդեն իսկ եղել են խորհրդակցություներ՝ վարչական շրջանների ղեկավարների, հանրակրթության վարչության պետի, վարչական շրջանում ոլորտի պատասխանատուների և նախակրթարանների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հստակ հանձնարարվել է աշխատել նոր մոտեցումներին համահունչ: Առաջնային հարցերից մեկը առնչվել է դրամահավաքության դեպքերին: Ի դեպ, այսօր էլ ստանում ենք մի շարք ահազանգեր, որ որոշ նախակրթարաններում իներցիայի ուժը դեռ չի սպառել իրեն: Այն նախակրթարանները, որոնցում կբացահայտվեն նման դեպքեր, ուզում եմ վստահեցնել, որ խնդիրը կլուծվի իրավական դաշտում: Վերջերս մի քանի շրջայցեր ունեցանք նախակրթարններում, որոնք, ինչպես տեսել եք, եղել են հետևանքային: Մենք պետք է կարողանանք այս ընթացքում վարչական շրջանների համապատասխան բաժնի կարևորությունը մեծացնել:

Ցավոք, տարիների ընթացքում անմիջական ղեկավարի նշանակությունը հավասարեցվել է զրոյի և հարաբերությունները եղել են նախակրթարանի տնօրեն-ամենաբարձր պաշտոնյա մակարդակով: Կարևորելով անմիջական ղեկավարի գործոնը՝ փորձելու ենք բարձրացնել և բարելավել աշխատանքային որակը: Առավել քան վստահ եմ, որ նոր առաջարկված խաղի կանոներն ընդունելի են բոլորի համար, որովհետև այդ կանոններում չկան ծանոթներ, բարեկամներ, հարևաններ և այստեղ շահում են այն մարդիկ, որոնք աշխատում են օրենքի շրջանակում»:

Ի դեպ, Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը չի բացառել, որ նախակրթարանները վճարովի կդառնան բոլորի համար: Առայժմ, Երեւանի հաշվառում ունեցող քաղաքացիների համար սահմանված է արտոնություն եւ վարձավճարը փոխհատուցում է համայնքը:

«Այս պահին չեմ կարող պատասխանել (մանկապարտեզը կմնա անվճար, թե չէ:- armtimes.com), բայց կարող եմ ասել՝ որ այսօրվա վճարման հիմունքները համարում եմ այդ համակարգի կառավարման համար ոչ այնքան էֆեկտիվ: Անվճարը այո, ոչ այնքան էֆեկտիվ է, որովհետեւ այնուամենայնիվ բոլորս գիտենք, որ կան որոշակի ծախսեր, որ իրականացնում են ծնողները եւ դա օրինաչափ է դարձել, ու եթե այդ ասպեկտը իրեն դրսեւորում է ավելի արդյունավետ, ապա կարելի է նաեւ վերանայել»,- armtimes.com-ի փոխանցմամբ՝ ասել է Հայկ Սարգսյանը:

168.am