«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նորընտիր տնօրենը կրկին քաշքշուկի մեջ է ընկել
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նորընտիր տնօրեն Արման Հովակիմյանը կրկին քաշքշուկի մեջ է ընկել՝ ԲԿ-ին կից տներից մեկի սեփականատերը բողոք է գրել ոստիկանություն` ԲԿ-ին նվիրած համակարգիչների` հիվանդանոցի գազի գծից օգտվելու մասին:
Վերջերս էլ հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքի վարիչն է դատի տվել, քանի որ տնօրենը նոր աշխատող է ընդունել` Պավել Մատինյանին, որին ներկայացնելիս ասել է` ծանոթացեք, ձեր բաժանմունքի ապագա վարիչն է, եւ պահանջել է Սուսաննա Սիմոնյանին՝ ազատվելու դիմում գրել: Ըստ աշխատակիցների, նոր մասնագետը, առանց հրամանի, դեղատոմսերի տակ դրել է իր ստորագրությունը, այդ թվում` նարկոտիկների:
Սիմոնյանը դիմել է իրավապահներին: Մենք կապվեցինք նրա հետ, բայց նա հրաժարվեց խոսել, ասաց՝ եթե կարիք ունենար հրապարակայնացնել, անձամբ կնախաձեռներ․ «Այս պահին խորհրդակցում եմ իրավապահների հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս