Կառավարության մասնաշենքում Սիրիայի քաղաքացին սպառնացել է նախարարության աշխատակիցներին. Ոստիկաններ են եկել
Երեւանում, դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 09:50-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաղքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում մի քաղաքացի վիրավորում, հայհոյում է աշխատակիցներին եւ սպառնում փայտով կոտրել ապակիները եւ այն լցնել աշխատակիցների վրա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված վայր են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի համայքային ոստիկանության բաժանմունքի տեսուչները, որտեղ ՀՀ առողջապահության նախարարության առաջատար մասնագետներից մեկը հայտնել է, որ Սիրիայի քաղաքացի, Երեւանում բնակվող Եղիա Ք.-ն իր եւ նախարարութան մի քանի աշխատակիցների հասցեին հնչեցրել է առողջությանը ծանր վնասվածք պատճառելու սպառնալիքներ:
Աղբյուրի տեղեկություններով՝ համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են նույն բաժնի հետաքննչական բաժանմունք:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ