«Իմ քայլը» դաշինքում «թրեյնինգներ» են անցկացվում, որ ԱԺ-ում չխայտառակվեն. որոշվել է «ժերեբյովկա» անել
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» դաշինքում ԱԺ առաջին նստաշրջանին ընդառաջ բուռն նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Մենք տեղեկացանք, որ նորաթուխ պատգամավորների համար «թրեյնինգներ» են կազմակերպվում Լենա Նազարյանի «հմուտ» ուսուցչական հայացքի ներքո, որ յուրացնեն «ԱԺ կանոնակարգ» օրենքը եւ նիստերի ժամանակ չխայտառակվեն։ Սակայն ամենաուշագրավը սենյակների բաշխման հարցն է։
«Որոշվել է ժերեբյովկա անել, որ արդար լինի։ Սենյակներ կան, որ պետք է 2-2 նստեն, շատերը չեն համաձայնում, դրա համար էլ նման որոշում է կայացվել»,- ասաց մեր աղբյուրը:
Ե՞րբ է լինելու «ժերեբյովկան»։ «Չգիտենք, գիտենք, որ Լենան նստելու է Արփինեի սենյակում, Ալենը` Շարմազանովի, հանձնաժողովների նախագահներն անգամ ժերեբյովկայով են քաշելու սենյակները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս