Պուտինը և Սի Ծինփինը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը
Վլադիմիր Պուտինը Սի Ծինփինի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ Մոսկվայում ունեցած բանակցություններին։ Հարցին, թե արդյոք Պուտինը չինացի առաջնորդին տեղեկացրել է ամերիկացի բանագնացների հետ ունեցած շփումների մասին, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Իհարկե, հիշատակվել է»։
Պեսկովի խոսքով, Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը հանդիպման ընթացքում քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։ Նշենք, որ Պուտինը նոյեմբերի 12-ին Կրեմլում հանդիպել էր Ուիթքոֆի և Քուշների հետ։
Մոսկվայում կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ եվրոպական երկրները փորձում են ներգրավվել Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացում, սակայն նախ պետք է հստակեցնեն՝ ցանկանում են պատերազմի շարունակությո՞ւն, թե՞ խաղաղություն։


















































Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Արհեստական բանականության օրեր 2026
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Պենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումը
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի ...