Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշմանը։ «Մեզ ձայնից զրկել են այնտեղ, որտեղ բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ խորհրդի՝ նոյեմբերի 11-ին կայացած նիստում որոշում է կայացվել Հայաստանին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի, ինչպես նաև քվոտային պաշտոններում իր թեկնածուներին առաջադրելու իրավունքից։ Որոշման պատճառը Հայաստանի կողմից ՀԱՊԿ աշխատանքներին տևական ժամանակ չմասնակցելն ու անդամավճարները չվճարելն է։
Հայաստանը 2024 թվականից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին և չի վճարում անդամավճարները։ Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ կապված բոլոր հետաքրքրությունները սպառված է համարում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)