Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվի ի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղում Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ) Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրը Մայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից Նոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել է Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթը Էջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանը Անահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացը Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվել Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետ Արհեստական բանականության օրեր 2026

Մատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվելԱբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետԱրհեստական բանականության օրեր 2026Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտելՍթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիից ժամանել են ՄոսկվաՊարզաբանում` հանրային տրանսպորտում 13-ամյա երեխայի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալՄԱԿ-ում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ (տեսանյութ)Կոմիտաս պարկ բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվելՔրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր (տեսանյութ)ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակՕգտվե՛ք Road Control հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանըԺաննա Անդրեասյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՍպասվում է առանց տեղումների եղանակԿիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի դեմ հանդիպումըԻսպանիայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են համընդհանուր գործադուլինՀայաստան-ԵՄ. թվային հեռահաղորդակցության ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎարչապետը ժամանել է ԴուբլինՀհեռախոսազրույցը կայացել է, սակայն բացարձակապես բարդ չի եղելՏեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստըՀՖՖ-ն արձագանքել է մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության մասին լուրերինՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպքԴավիթ Խուդաթյանն այցելել է Տավուշի մարզԺաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալըՔոլեջների մանկավարժական աշխատողների վերապատրաստում՝ ատեստավորմանն ընդառաջՎարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովինՎահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵրբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին
Հայաստան

ի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղում

Հայաստանում 2026 թվականի հոկտեմբերին սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 5.6 տոկոսով։ Սակայն թանկացումները բոլոր ապրանքատեսակներին հավասարապես չեն վերաբերել․ որոշ մթերքների գներն աճել են երկնիշ ցուցանիշներով, իսկ որոշների դեպքում արձանագրվել է գնանկում։ Առավել նկատելի թանկացումներից մեկը գրանցվել է տավարի մսի և ձվի շուկայում։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հոկտեմբերին սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 4.3 տոկոսով։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճը գերազանցել է ընդհանուր գնաճը՝ կազմելով 5.6 տոկոս։ Միայն հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ, սննդամթերքի գներն աճել են 0.2 տոկոսով։

Մսամթերքի և ձվի գները ամենաշատն են թանկացած ապրանքների շարքում

2026 թվականի հոկտեմբերին մսի գները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 10.8 տոկոսով։ Առավել մեծ թանկացում է արձանագրվել տավարի մսի դեպքում՝ 22.2 տոկոս։ Գառան և ոչխարի միսը թանկացել է 11.1 տոկոսով, հավի միսը՝ 5.3 տոկոսով։ Միաժամանակ, խոզի մսի գինը նվազել է 1.5 տոկոսով։

Կաթնամթերքի, պանրի և ձվի խմբում գների տարեկան աճը կազմել է 8 տոկոս։ Առանձին ապրանքատեսակներից ձուն թանկացել է 19.4 տոկոսով, պանիրը՝ 6.2 տոկոսով, թթվասերը՝ 3.6 տոկոսով, պաստերիզացված կաթը՝ 2.9 տոկոսով։

Հացամթերքի և ձավարեղենի գները և՞ս փոփոխվել են

Հացաբուլկեղենի և ձավարեղենի խմբում գների տարեկան աճը կազմել է 2.6 տոկոս։ Սակայն առանձին ապրանքատեսակների դեպքում տարբերություններ կան։ Ցորենի ձավարը թանկացել է 13.5 տոկոսով, հնդկացորենը՝ 8.9 տոկոսով, մակարոնեղենը՝ 5.4 տոկոսով, իսկ հացը՝ 2.3 տոկոսով։ Բրնձի գինը, հակառակը, նվազել է 3.4 տոկոսով։

Մրգի գները 2026 թվականի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 6.8 տոկոսով, իսկ բանջարեղենինը՝ 5 տոկոսով։

Սակայն սեպտեմբերի համեմատ հոկտեմբերին մրգերը էժանացել են 5.4 տոկոսով, մինչդեռ բանջարեղենի գներն աճել են 4.6 տոկոսով։ Սա ցույց է տալիս, որ տարեկան և ամսական համեմատությունները կարող են էապես տարբեր պատկեր ներկայացնել։

Ո՞ր ապրանքներն են էժանացել

Գների նվազում է արձանագրվել մի շարք ապրանքների դեպքում։ Ձկնամթերքի և ծովամթերքի գները նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ նվազել են 17.8 տոկոսով։ Մասնավորապես՝ թարմ իշխանը էժանացել է 22.2 տոկոսով։

Յուղերի և ճարպերի խմբում գները նվազել են 0.9 տոկոսով, իսկ կարագի գինը՝ 5.3 տոկոսով։ Բացի այդ, բրինձը էժանացել է 3.4 տոկոսով, իսկ խոզի միսը՝ 1.5 տոկոսով։

Այսպիսով, 2026 թվականի հոկտեմբերի տվյալներով՝ սննդամթերքի գների ընդհանուր աճի պայմաններում առանձին ապրանքատեսակների շուկայում տարբեր միտումներ են արձանագրվել։ Առավել նկատելի տարեկան թանկացումները գրանցվել են տավարի մսի և ձվի դեպքում, մինչդեռ ձկնամթերքի, կարագի և որոշ այլ ապրանքների գները նվազել են։

Top news