Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր
Նոյեմբերի 11-ին Անթալիայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի արտաքին առևտրի և զարգացման նախարար Վիլլե Տավիոյի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր՝ ընդգծելով երկկողմ քաղաքական երկխոսության դրական դինամիկան տնտեսական ոլորտում գործնական արդյունքներով ամրապնդելու փոխադարձ հետաքրքրվածությունը։
Անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ծավալների ավելացման, փոխադարձ ներդրումների խրախուսման, գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման և հայկական արտադրանքի արտահանման շուկաների դիվերսիֆիկացման հնարավորություններին։ Այս համատեքստում դրական է գնահատվել հայկական արտադրանքի նկատմամբ ԵՄ առևտրային ինքնավար միջոցների կիրառումը:
Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների առևտրի և ներդրումների խթանման կառույցների, մասնավորապես՝ «Էնթերփրայզ Արմենիայի» և «Բիզնես Ֆինլանդիա» գործակալության, ինչպես նաև գործարար միավորումների միջև համագործակցության զարգացումը՝ համատեղ նախաձեռնությունների և գործարար կապերի ընդլայնման նպատակով։
Արարատ Միրզոյանը և Վիլլե Տավիոն մտքեր են փոխանակել տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության, էներգետիկ դիմակայունության, լոգիստիկայի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունների շուրջ։
Զրուցակիցները կարևորել են նաև Հայաստան-Հյուսիսային և բալթյան երկրների ութնյակ (NB8) ձևաչափով համագործակցության զարգացումը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...