Քննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները
Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ կառույցի նախագահ Եղիազար Վարդանյանի և Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի գլխավորությամբ կայացած հանդիպմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը և ասոցիացիայի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև Քաղաքաշինության և Ջրային կոմիտեների մասնագետներ։
Անդրադարձ է կատարվել ջրամատակարարման, ջրահեռացման և հեղեղատար ցանցերին միանալու տեխնիկական պայմանների տրամադրման գործընթացում առկա խոչընդոտներին։ Քննարկվել են ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ լուծման հնարավոր տարբերակները, ընդգծվել խնդիրների համակարգային կարգավորման անհրաժեշտությունը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ արդիականացվում են շենքերի ներքին ջրամատակարարման և ջրահեռացման նորմերը, որի շրջանակում նախատեսվում է վերանայել նաև անհրաժեշտ ջրաքանակի հաշվարկման մեթոդաբանությունը։
Ջրային կոմիտեի նախագահը կառուցապատողների ուշադրությանն է ներկայացրել պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով նոր ջրատարների կառուցման գաղափարը։
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև ջրի կորստի նվազեցման, «Վեոլիա ջուր» ընկերության և կառուցապատողների միջև գործընթացներին առնչվող մի շարք այլ հարցեր։
Պաշտոնյաներն ընդգծել են պետական կառույցների պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական երկխոսությունը կառուցապատողների հետ և համատեղ գտնելու ենթակառուցվածքային խնդիրների արդյունավետ լուծումներ՝ նպաստելով կառուցապատման ծրագրերի բնականոն իրականացմանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով