15-ամսյա հետաքննության արդյունքներով պատրաստված զեկույցը հիմնված է հարցազրույցների ու վկաների ցուցմունքների, կառավարական փաստաթղթերի և ֆինանսական հաշվետվությունների վրա։
«Թեև այս ձախողումներից մի քանիսը կապված էին ԱՄՆ դատախազության սխալ որոշումների հետ, մյուսները, ըստ երևույթին, Էփշտեյնի համապարփակ և հեռուն գնացող ազդեցության արդյունքն էին»,- ասվում է զեկույցում։
Փաստաթղթում նշվում է, որ այլ նահանգներում ներկայացված մեղադրանքները լիարժեք քննելու փոխարեն Ֆլորիդայի հարավային շրջանի ԱՄՆ դատախազությունը 2007 թվականին Էփշտեյնի հետ համաձայնագիր է կնքել, որը նրան թույլ է տվել խուսափել դաշնային քրեական հետապնդումից։
Էփշտեյնը մահացել է 2019 թվականին՝ սպասելով սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի մեղադրանքներով դատավարությանը։
Զեկույցի առանձին բաժին նվիրված է Նյու Յորքի բանտում նրա մահվանը։ Քննիչները եզրակացրել են, որ այն «ինստիտուցիոնալ ձախողումների մի ամբողջ շարքի» հետևանք էր, ներառյալ անձնակազմի պակասը, աշխատակիցների գերծանրաբեռնվածությունը, փաստաթղթերի ոչ պատշաճ վարումը և անվտանգության անբավարար միջոցառումները։
Միաժամանակ հանձնաժողովի ստացած ցուցմունքները թույլ չեն տվել վերջնականապես հերքել կատարվածի որոշ վարկածներ, այդ թվում՝ բացատրել տեսահսկման ընդհատումը։
Հանձնաժողովը պարզել է նաև, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը փաստաթղթերի հրապարակման ժամանակ պատշաճ հաղորդակցություն չի ապահովել, իսկ գաղտնի տվյալները քողարկելիս թույլ տրված սխալները հանգեցրել են տուժածների անձնական տեղեկությունների բացահայտմանը։ Այս տարվա սկզբին գերատեսչությունը ստիպված էր կայքից հեռացնել Էփշտեյնի հետ կապված հազարավոր փաստաթղթեր, երբ զոհերը հայտարարել էին, որ իրենց ինքնությունը բացահայտվել է։
Զեկույցում նշվում է, որ ֆինանսական հաստատությունները, դրանց թվում՝ American Express-ը, նպաստել են մարդկանց թրաֆիքինգին և ներգաղթային խարդախություններին՝ Էփշտեյնին թույլ տալով օտարերկրյա աշխատողներին սահմաններով տեղափոխելու համար քողարկված ավիաչվերթներ և կեղծ երթուղիներ օգտագործել։ BBC-ն մեկնաբանության համար դիմել է American Express-ին։
Հանձնաժողովը Կոնգրեսին խորհուրդ է տվել օրենք ընդունել, որը կկանխի չբացահայտման համաձայնագրերի չարաշահումը։ Զեկույցի հեղինակների կարծիքով՝ Էփշտեյնն այդպիսի համաձայնագրերն օգտագործել է տուժածներին լռեցնել ստիպելու համար։
«Էփշտեյնը գործել է անպատիժ՝ գտնվելով ազդեցիկ կապերի և արդարադատության համակարգի պաշտպանության ներքո, որը բազմիցս ձախողել է նրա զոհերի պաշտպանությունը»,- հայտարարել է հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ջեյմս Քոմերը։ Նա արդարադատության նախարարությանը կոչ է արել կրկին հարցաքննել առանցքային վկաներին, հետաքննել Էփշտեյնի հանցակիցների հնարավոր հանցավոր գործունեությունը և տուժածների համար հասանելի դարձնել իրենց գործերի նյութերը։
Միևնույն ժամանակ զեկույցում դեմոկրատները մեղադրվում են նրանում, որ «տարված էին» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Էփշտեյնի հանցագործությունների հետ կապելու փորձերով։ Փաստաթղթի հեղինակները դա անվանել են «վհուկների անհիմն որս», որը շարունակվել է՝ առանց տուժածների շահերը հաշվի առնելու։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ընկերություն է արել Էփշտեյնի հետ, սակայն նրանց հարաբերությունները դադարել են 2004 թվականին։ Նախագահի անունը հազարավոր անգամներ հիշատակվում է գործի նյութերում, սակայն փաստաթղթերում անվան առկայությունն ինքնին չի վկայում իրավախախտումների մասին։ Ըստ զեկույցի եզրակացությունների՝ հանձնաժողովի կողմից նյութերի ուսումնասիրությունը չի բացահայտել փաստաթղթեր, որոնք կարող էին վկայել Թրամփի մեղավորության մասին։
Իր հերթին հանձնաժողովում դեմոկրատների առաջատար ներկայացուցիչ Ռոբերտ Գարսիան հայտարարել է, որ հանրապետականները զեկույցը հրապարակել են ոչ լիարժեք հետաքննության արդյունքներով՝ Էփշտեյնի գործով ոչ մի բաց լսում չանցկացնելով։ Նա նաև արդարադատության նախարարությանը մեղադրել է ավելի քան 2,5 միլիոն էջ փաստաթուղթ թաքցնելու մեջ։
«Մենք նախագահին և նրա դաշնակիցներին թույլ չենք տա փակել այս հետաքննությունը»,- հայտարարել է Գարսիան։
Ակնկալվում է, որ վերջերս անցկացված միջանկյալ ընտրություններից հետո՝ հունվարին, նա կգլխավորի հանձնաժողովը, երբ դեմոկրատները վերահսկողություն ստանան Կոնգրեսի նկատմամբ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել