Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ Total Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս Կառլսենը Ռուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտը Նորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել «Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետ ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը Ստեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել Բայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվել Պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. Զելենսկի Ջոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդ

Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանում
Սպորտ

Total Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս Կառլսենը

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկած Total Chess World Championship Tour Pilot հեղինակավոր մրցաշարի նախնական՝ կայծակնային փուլում ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը զբաղեցրել է 3-րդ, իսկ Հայաստանի հավաքականի առաջատար Հայկ Մարտիրոսյանը՝ 14-րդ հորիզոնականը։ Մրցաշարի հաղթող է դարձել աշխարհի առաջին համար Մագնուս Կառլսենը, որն առանց պարտության 9 հնարավորից վաստակել է 7 միավոր։

Լևոն Արոնյանը 9 տուրում գրանցել է 4 հաղթանակ, 4 ոչ-ոքի և կրել ընդամենը 1 պարտություն։ Հայ գրոսմայստերը հատկապես տպավորիչ է անցկացրել մրցաշարի վերջնամասը՝ եզրափակիչ տուրում պարտության մատնելով հնդիկ Արջուն Էրիգայիսիին և 6 միավորով տեղ ապահովելով լավագույն եռյակում։ Երկրորդ հորիզոնականը 6,5 միավորով զբաղեցրել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը։
 
Հայկ Մարտիրոսյանը նախնական փուլն ավարտել է 4,5 միավորով (4 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 4 պարտություն)։ Մեր շախմատիստը մեկնարկային տուրում միավորը կիսել է Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ, այնուհետև առավելության հասել Աբհիմանյու Միշրայի, Շահրիյար Մամեդյարովի, Յորդեն վան Ֆորեստի և Վայշալի Ռամեշբաբուի նկատմամբ։ Մարտիրոսյանը զիջել է Յան Նեպոմնյաշչուն, Ֆաբիանո Կարուանային, Ալիռեզա Ֆիրուջային, իսկ վերջին՝ 9-րդ տուրում սպիտակ խաղաքարերով պարտվել է մրցաշարի հաղթող Մագնուս Կառլսենին։

Կայծակնային մրցաշարի լավագույն եռյակը.

  • Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 7 միավոր
  • Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 6,5 միավոր
  • Լևոն Արոնյան (ԱՄՆ)՝ 6 միավոր

…14. Հայկ Մարտիրոսյան (Հայաստան)՝ 4,5 միավոր

Հավելենք, որ կայծակնային մրցաշարն անցկացվել է շվեյցարական մրցակարգով (ժամանակի վերահսկողությունը՝ 3 րոպե + 2 վայրկյան հավելում յուրաքանչյուր քայլի համար)։ Այս փուլի արդյունքները ռազմավարական նշանակություն ունեն. դրանք հաշվի են առնվելու խմբային փուլում միավորների հավասարության դեպքում, ինչպես նաև փլեյ-օֆֆի զույգերի ձևավորման ժամանակ։

Նոյեմբերի 11-ին տրվում է արագացված դասական խմբային փուլի մեկնարկը։ Հայկ Մարտիրոսյանը ընդգրկվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Մագնուս Կառլսենը, Անիշ Գիրին, Յան Նեպոմնյաշչին, Աբհիմանյու Միշրան և Շահրիյար Մամեդյարովը։

Խմբային փուլը կանցկացվի երկու շրջանով. յուրաքանչյուր շախմատիստ խմբի մրցակիցների հետ կխաղա երկուական պարտիա (ընդհանուր՝ 10 տուր)։ Ժամանակի վերահսկողությունը կկազմի 45 րոպե՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով։ Հաղթանակի համար շնորհվելու է 3, իսկ ոչ-ոքիի համար՝ 1 միավոր։

Նոյեմբերի 10-ից 20-ը անցկացվող մրցաշարը, որը միավորում է արագացված դասական, արագ և կայծակնային շախմատի ձևաչափերը, կազմակերպվել է Norway Chess-ի կողմից՝ ՖԻԴԵ-ի հավանությամբ (որպես 2027-ին մեկնարկելիք համաշխարհային տուրի փորձնական փուլ)։ Մրցաշարին մասնակցում է 24 էլիտար գրոսմայստեր, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 650 հազար ԱՄՆ դոլար։