Բայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվել
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում պաղեստինամետ ցուցարարները բողոքի ակցիա են անցկացրել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի այցի դեմ՝ նրա ուղղությամբ կաթ և այլ առարկաներ նետելով։ Ցուցարարները վանկարկել են «Ցեղասպան Ջո» և «Ամոթ քեզ» կարգախոսները։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Բայդենը երեքշաբթի այցելել է Դուբլինի Թրինիթի քոլեջ՝ մասնակցելու արարողությանը, որի ընթացքում նրա որդին՝ Հանթեր Բայդենը, պարգևատրվել է հանրային խոսույթի ոլորտում ունեցած ավանդի համար «Ոսկե մեդալով»։
Նախկին նախագահի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվել, նրանց նկատմամբ կիրառվել է արցունքաբեր գազ։ Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար նաև մահակներ է օգտագործել։
Բողոքի ակցիան կապված էր Գազայի պատերազմում Բայդենի վարած քաղաքականության հետ։ Նախկին նախագահը քննադատության էր ենթարկվել Իսրայելին ռազմական օգնություն տրամադրելու և Գազայի առողջապահության նախարարության հրապարակած զոհերի թվերի հավաստիությունը կասկածի տակ դնելու համար։
Դուբլին կատարած այցի ընթացքում Բայդենը հանդիպել է նաև Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինին։
Նշենք, որ Բայդենը վերջերս հայտարարել էր, որ կրճատում է իր հուշագրքի գովազդային շրջագայությունը՝ շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղի պատճառով։ Նրա խոսքով՝ հիվանդությունը տարածվել է նաև ոսկորներում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը