Սլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերը
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կոշտ հայտարարություններ է արել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հասցեին՝ պատմելով, որ վերջինս իր վրա գոռացել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն արգելափակելու համար։
Ֆիցոն հիշեցրել է Մերցի հետ իր առաջին հեռախոսազրույցը. «Նա զանգահարեց ինձ և հեռախոսի մեջ գոռում էր, թե ես ինձ ինչ եմ թույլ տալիս, երբ այն ժամանակ արգելափակում էի Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները, քանի որ դրանք առնչվում էին Սլովակիայի շահերին։
Ես նույնպիսի մարդ եմ, ինչպիսին նա է, պարզապես ավելի փոքր երկրից եմ։ Ես նույն ոսկորներն ունեմ, նույն արյունը, նույն մկանները։ Ես նույնն ունեմ, ինչ նա, պարզապես նա մեծ երկրից է»,– հայտարարել է Սլովակիայի վարչապետը։
Ֆիցոն ընդգծել է, որ Սլովակիան ինքնիշխան պետություն է, և իր կառավարությունն ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերը։ Նա նաև շեշտել է. «Գերմանիան մեծ է։ Միշտ էլ մեծ է եղել։ Բայց ինձ համար միևնույն է, թե ինչ է ասում պարոն Մերցը, երբ խոսքը վերաբերում է Սլովակիայի ինքնիշխան ազգային պետական շահերին»։
Սլովակիայի վարչապետն ասել է, որ ոչ մի եվրո չի տրամադրի Ուկրաինային նախատեսվող 70 միլիարդ եվրոյի վարկի կամ աջակցության փաթեթի շրջանակում։
Միաժամանակ Ֆիցոն նշել է, որ Սլովակիան պատրաստ է Ուկրաինային մարդասիրական և գործնական օգնություն տրամադրել՝ աջակցել ականազերծմանը, գեներատորներ տրամադրել ձմռան համար, ինչպես նաև օգնել էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնմանը։
«Պատրաստ ենք օգնել, բայց ոչ մի ցենտ՝ Ուկրաինայում պատերազմը ֆինանսավորելու համար»,– ընդգծել է նա։
Ֆիցոն նաև քննադատել է Եվրամիության՝ Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու քաղաքականությունը՝ պնդելով, որ Եվրոպան ֆինանսավորում է պատերազմը, սակայն դուրս է մնում դրա ավարտին ուղղված բանակցություններից։ Նրա խոսքով՝ խաղաղությունը պետք է դառնա եվրոպական քաղաքականության առաջնահերթությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ