Իսպանիայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են համընդհանուր գործադուլին
Իսպանիայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են համընդհանուր գործադուլին՝ բողոքելով բնակարանների թանկացման և կենսապահովման ծախսերի ավելացման դեմ։ Բողոքի ակցիաները կազմակերպել էին երկրի խոշորագույն արհմիությունները։
Մադրիդում ցույցերին մասնակցել է շուրջ 120 հազար, իսկ Բարսելոնայում՝ ավելի քան 50 հազար մարդ։
Բարսելոնայում երեկոյան ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: Դիմակավոր անձինք հրկիզել են աղբամաններ, վնասել խանութների ցուցափեղկերն ու ոստիկանների ուղղությամբ հրավառության պարագաներ նետել։ Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թալանվել են նաև մի շարք խանութներ։
Գործադուլի հետևանքով Իսպանիայի տարբեր շրջաններում խաթարվել է տրանսպորտի և հանրային ծառայությունների աշխատանքը, փակվել են մի շարք ճանապարհներ։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ միջադեպերի ընթացքում տասնյակ մարդիկ են ձերբակալվել։
Արհմիությունների ղեկավարները գործադուլը հաջողված են գնահատել՝ ընդգծելով քաղաքացիների զանգվածային մասնակցությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...