Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում նոյեմբերի 9-10-ն անցկացվող ԵՄ «Կապակցվածության օրակարգի հարթակի» թվային հարցերով նախարարական առաջին հանդիպման շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ, տեղեկացնում են նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև թվային անվտանգության և բարձր արտադրողականությամբ հաշվարկների ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում անվտանգ և վստահելի թվային կապակցվածության վերաբերյալ մտադրությունների համատեղ հայտարարությանը՝ փոխանակված ՀՀ ԲՏԱԱԲ նախարարության, Եվրոպական հանձնաժողովի և շվեդական զարգացման ֆինանսավորման Swedfund-ի միջև: Նամակի նպատակն է համագործակցել Հայաստանի հեռահաղորդակցության 5G ցանցերի անվտանգության, դիմակայունության և վստահելիության ամրապնդման ուղղությամբ։
Անդրադարձ է կատարվել նաև EuroHPC համատեղ նախաձեռնությանը Հայաստանի մասնակցության և եվրոպական գերհամակարգչային ռեսուրսներին հասանելիության հնարավորություններին։
Կողմերը կարևորել են նշված ուղղություններով համագործակցության զարգացումը՝ Հայաստանի թվային ենթակառուցվածքների անվտանգության ամրապնդման և տեխնոլոգիական ներուժի ընդլայնման տեսանկյունից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ