Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ
Ուկրաինական հակամարտությունը ցույց է տվել, որ Յալթայի և Պոտսդամի խորհրդաժողովներից հետո ձևավորված անվտանգության համակարգը վատ է գործում։ Այս մասին հայտարարել է Աբու Դաբիում բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
Նրա խոսքով՝ Եվրոպայի անվտանգության համակարգն ամբողջությամբ «բուժման» կարիք ունի, և խնդիրը հնարավոր չէ լուծել միայն ժամանակավոր միջոցներով։ Մեդինսկին ընդգծել է, որ աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ, որը չի գործի որևէ երկրի շահերի հաշվին։
Ռուսաստանցի պաշտոնյան նաև նշել է, որ Աբու Դաբիում եվրոպացի ներկայացուցիչների հետ շփումներ չեն եղել, իսկ նրանց կարգավիճակն այդ բանակցություններում հստակ չէ։
Ավելի վաղ Մեդինսկին ուկրաինական հակամարտությունն անվանել էր տարիներ շարունակ կուտակված խնդիրների հետևանք՝ հայտարարելով, որ Ուկրաինայում «թարախակույտը պայթել է»։ Նրա խոսքով՝ այդ հարցը եղել է Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների գլխավոր թեման։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին